ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից
 |tert.am|
15:28 - 07 հուլիսի, 2024

ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից |tert.am|

tert.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, դժգոհության նոր ալիք է առաջացրել Բրյուսելում՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր չհամաձայնեցված մասնակցությամբ, գրում է dw.com-ը:

Աղբյուրը նշում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նշվել է, որ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները խթանելու համար։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդից մանդատ չի ստացել  ներկայացնելու այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում», - գրել է Բորելը։

Բացի այդ, ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է թյուրքախոս երկրների կողմից Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը լեգիտիմացնելու փորձերը, ինչպես նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն որպես սուբյեկտ ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել