Ուկրաինան հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռներ է արձակել, որի հետևանքով զոհվել է 27 խաղաղ բնակիչ․ ռուսական կողմը հերքում է
16:12 - 08 հուլիսի, 2024

Ուկրաինան հայտնում է, որ ռուսական կողմը հրթիռներ է արձակել, որի հետևանքով զոհվել է 27 խաղաղ բնակիչ․ ռուսական կողմը հերքում է

Ուկրաինական կողմից հայտնում են, որ այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներ է արձակել ուկրաինական քաղաքների վրա, որի հետևանքով զոհվել են 27 խաղաղ բնակիչներ, կան 100-ից ավելի վիրավորներ։

Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ հրթիռի հարվածից տուժել է նաև Կիևի մանկական հիվանդանոցը։ 
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ արձակվել է ավելի քան 40 հրթիռ։ 

Ռուսական կողմից հերքում են այս տեղեկությունները՝ նշելով․ «Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հաստատում են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով ավերածությունների փաստը, որը արձակվել է քաղաքի ներսում գտնվող զենիթահրթիռային համակարգից»։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ  ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների՝ ի պատասխան ռուսական օբյեկտների վրա հարձակման փորձերի։

Լուսանկարում՝ Կիևի մանկական հիվանդանոցը հրթիռի հարվածից հետո/ Reuters.com

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել