Կառուցապատողն ունի օրինական հիմքեր իր գործունեությունը կազմակերպելու համար. քաղաքապետարանն՝ Ազատության 12 շենքի բակում կառուցվող շենքի մասին |tert.am|

tert.am: Ազատության 12/2 հասցեի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ նոր կառուցվող շենքի: Բնակիչները դժգոհում են, որ իրենց շենքը բավականին մոտ է նախատեսվող կառույցին, ինչի պատճառով շենքը կարող է տուժել:

Tert.am-ին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ կառուցապատողն ունի գործող թույլտվություն, օրինական հիմքեր իր գործունեությունը կազմակերպելու համար և գործում է  դրա շրջանակներում:

«Եթե տրվում է շինթույլտվություն այս կամ այն կառուցապատողին, այն անցնում է բավականին փուլերով ու  մասնագիտական դիտարկումներով: Երևանի քաղաքապետարանը շինթույլտվությունը տալիս է՝ այդ ամեն ինչը հաշվի առնելուց ու գործընկեր կառույցների դրական եզրակացությունը ստանալուց հետո, այդ թվում՝ քաղշին կոմիտեի»,- փոխանցեցին քաղաքապետարանից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն