ՌԴ–ն Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը հայկական հետքի պատճառով | arm.sputniknews.ru

ՌԴ-ն Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը, քանի որ դրանք նույնական են Հայաստանի մատակարարվողի հետ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է դադարեցնել Ռուսաստան արտահանվող ծաղիկների սերտիֆիկացումը: Այս մասին հայտնել են գերատեսչությունից։

Ռոսսելխոզնադզորում նշել են, որ 2026 թվականին Իրանից մատակարարված ծաղկային արտադրանքի ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Փաստաթղթերում ծագման երկիր է նշվել Իրանը, մինչդեռ արտադրանքն իր արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով նույնական է Հայաստանից մատակարարվողին։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ մայիսի 22-ից Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարումն արգելված է։

«Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին ՀՀ ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին», – ասված է հաղորդագրությունում:

Քանի որ իրանական կողմը դեռ չի արձագանքել, ծառայությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու և Ռոսսելխոզնադզորի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով խնդրել է կասեցնել ծաղիկների սերտիֆիկացումը, մինչև երկկողմ բանակցություններ անցկացվեն և հարցը պարզաբանվի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն