ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը
 |tert.am|
16:35 - 09 հուլիսի, 2024

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին Ալեն Սիմոնյանի փոխարեն կմասնակցի Ռուբեն Ռուբինյանը |tert.am|

tert.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:

«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,- տեղեկացրեց Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել