Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը
 |factor.am|
17:23 - 09 հուլիսի, 2024

Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը |factor.am|

factor.am: ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ դատարանն այսօր մեղավոր ճանաչեց Վլադիմիր Գապարյանին, Լևոն Երանոսյանին ու ևս երկու նախկին բարձրաստիճան ոստիկանի։ Նախկին ոստիկանապետն ու նախկին փոխոստիկանապետը մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, սակայն ազատվեցին պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով էլ՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել