ՌԴ-ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը՝ ռիսկերի մասին |arm.sputniknews.ru|
09:26 - 11 հուլիսի, 2024

ՌԴ-ն ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար. Գալուզինը՝ ռիսկերի մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 9-10-ը այցով Վաշինգտոնում է, որտեղ մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառումներին։

Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ Գալուզինն հիշեցրել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ է՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։

«Բայց Երևանը, մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել։ Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական ​​պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով»,- ասել է նա:

Դիվանագետի տեսանկյունից այդպիսի տեմպերով խորացնելով համագործակցությունը նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով ռիսկի է դիմում լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ի վնաս սեփական երկրի անվտանգություն։

Նրա խոսքով Հայաստանում բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր գինը։

«Իմ կարծիքով, երկու աթոռի վրա նստելու փորձերի անիրատեսական բնույթը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, երբ նա խոսեց Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- նշել է Գալուզինը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել