Ազգային ժողովը երկրորդ  անգամ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
19:42 - 11 հուլիսի, 2024

Ազգային ժողովը երկրորդ անգամ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը Ազգային ժողովում կրկին տեղի չունեցավ։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ  107 պատգամավորներից  քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, ուստի քվեաթերթիկներ քվեատուփում չեն եղել։

ԿԿՀ  անդամի թեկնածուի պաշտոնին առաջադրված էին Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։

Թեկնածուներին խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել