Նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Մեղրու բժշկական կենտրոն. ԱՆ
11:19 - 13 հուլիսի, 2024

Նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Մեղրու բժշկական կենտրոն. ԱՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Մեղրու բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից.

«Նախարարը ողջունել է Մեղրու բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրեն Մհեր Աբրահամյանին. 

«Տեղյակ եմ հանրության դրական արձագանքներից, ձեզանից ակնկալվող սպասումներից։ Արդեն իսկ նկատում եմ փոփոխություններ այստեղ, ուրախանում եմ, որ բազմաթիվ բուժծառայությունների համար մեղրեցին չի մեկնում մարզկենտրոն կամ մայրաքաղաք»։ 

Մեղրու բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքին, նախարարի որոշումով, մեկ ծնունդի համար տրվել է 60% հավելյալ ֆինանսավորում։ 

Հողահատկացման և նախագծման փուլում է Մեղրու դիահերձարանի կառուցման գործընթացը։

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իր ուշադրության կենտրոնում է բուժսարքավորումներով կենտրոնը հագեցնելու հարցը։ 

Նախարարը շրջել է հիվանդանոցում, եղել նոր բացված Մեղրու վերականգնողական կենտրոնում», - նշված է նախարարության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել