Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն. ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանի |azatutyun.am|
13:05 - 13 հուլիսի, 2024

Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն. ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանի |azatutyun.am|

azatutyun.am: «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի»։ Այս մասին azatutyun.am-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Այն հարցին, թե արդյոք պե՞տք է Ադրբեջանը հարգի արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքը։ Ի վերջո, մարդիկ թողել են իրենց հայրենիքը, տունը, կարողությունները, պատմությունն ու մշակույթը: Մեհդի Սոբանին պատասխանել է. 

«Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները [...] այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այն պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։ Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ», - նշել է նա հարցազրույցում։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել