4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս
11:57 - 15 հուլիսի, 2024

4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս

Հուլիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։52-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․27⁰ և արևելյան երկայնության 46.10⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել