factor.am: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը իր հրաժարականի դիմումը փոխանցել է երկրի նախագահ Ալար Կարիսին, գրում է ERR-ը։
Կալլասի գլխավորած կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ վարչապետն ու ամբողջ կառավարությունը հրաժարական են տվել։ Մինչև նոր կառավարության ձևավորումը՝ Կալլասը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ։
Նա հույս է հայտնել, որ նոր կառավարություն կձևավորվի բավականին արագ։ Կալլասը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունվարից։
Նշենք, որ նա առաջիկայում փոխարինելու է Ժոզեպ Բորելին՝ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում։
comment.count (0)