Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր |armenpress.am|
09:16 - 16 հուլիսի, 2024

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները կարծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել բանակցություններում, այդուհանդերձ, խաղաղության համաձայնագրին հասնելը  կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարել։

Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադբրեջանի միջև բանակցություններում հավանական առաջընթացին վերաբերող հարցին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության համար: Մենք, իսկապես, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ, և այն, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակելն է նրանց առաջ մղել՝ լուծելու այդ վերջնական տարաձայնություններն ու հասնել համաձայնության», - իր խոսքում նշել է Միլլերը՝ չցանկանալով, սակայն, հավելյալ մանրամասներ հայտնել Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:

Մեթյու Միլլերը վստահեցրել է, որ, թեև, դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, այդուհանդերձ ԱՄՆ-ը չի պատրաստվում կանգ անել, քանի դեռ նման համաձայնագիր չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել