ԲԴԽ-ն քննում է դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթը
11:09 - 16 հուլիսի, 2024

ԲԴԽ-ն քննում է դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթը

Կարգապահական վարույթ է հարուցվել նաեւ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ։ Խոսքը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավորի մասին է։ 

Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը։  

Ըստ ԱՆ-ի՝ դատավորը կայացրել է ոչ իրավաչափ որոշում, երբ կալանքի տակ գտնվող Տոնոյանի՝ ԱԺ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին ուղեկցումը թույլատրել է կազմակերպել առանց ձեռնաշղթաների կիրառման, եւ երբ սահմանել է ՔԿՀ վերադարձի երկար եւ անընդունելի ժամկետ։ Դրա լիազորությունը, ըստ ԱՆ-ի, դատավորը չուներ, այլ պետք է նշեր՝ Տոնոյանին նիստի ավարտից հետո ՔԿՀ վերադարձնել անհապաղ։

«Որպես հետեւանք՝ կալանավորված անձը հնարավորություն է ստացել 2 ժամում այցելել այլ վայր, այսպես ասած՝ տեսակցություն ունենալ, թեեւ նաեւ ՔԿՀ  ծառայողների ոչ իրավաչափ գործողություններն են հանգեցրել դրան, բայց այո, մենք պատճառահետեւանքային կապ տեսնում ենք,- ասաց ԱՆ ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել