ՊՆ ռազմական ոստիկանությունը ամփոփել է 2024 թ. առաջին կիսամյակի աշխատանքը
20:00 - 16 հուլիսի, 2024

ՊՆ ռազմական ոստիկանությունը ամփոփել է 2024 թ. առաջին կիսամյակի աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել 2024 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփում։
 
Զեկույցներով հանդես են եկել ՌՈ պետի տեղակալները։ Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն անդրադարձել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, կարգապահության ամրապնդմանն ուղղված զորամաս-ռազմական ոստիկանություն փոխգործակցությանը և այլ թեմաների։
 
Ամփոփման ավարտին ՌՈ պետը հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ հետագա աշխատանքներն առավել թիրախային կազմակերպելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել