Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, շրջել ենթակա զորամասերում
21:38 - 17 հուլիսի, 2024

Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, շրջել ենթակա զորամասերում

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
 
Նախարարը զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի հետ շրջել է ենթակա զորամասերում, եղել լսարաններում, որտեղ մասնագիտական պարապմունքներ անցկացնող զինծառայողներից հետաքրքրվել է նրանց առօրյայով, կենցաղային հարցերով, որոնց վերաբերյալ լսել է նրանց կարծիքը։
 
ՆԳ նախարարը, բարձր գնահատելով զինծառայողների նվիրումն ու պատրաստակամությունը, կարևորել է նրանց գաղափարական պատրաստվածությունը, խրախուսել ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնի համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու ատեստավորմանը մասնակցության ակտիվությունը։
 
Վահե Ղազարյանը եղել է նաև Ոստիկանության զորքերի՝ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող սենյակում, ծաղիկներ խոնարհել նրանց հուշակոթողին։
 
ՆԳՆ ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս է հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակեն կատարվել նույն ոգով և պատասխանատվությամբ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել