ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին
18:13 - 19 հուլիսի, 2024

ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել ուսումնամարզական ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին:

«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Վասիլիս Մարագոսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել