ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների
20:17 - 19 հուլիսի, 2024

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրեց մի խումբ հայագետների։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին նախագահի նստավայրում։

Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիենին։

Կալցոլարին ղեկավարում է Ժնևի համալսարանի առաջին և Շվեյցարիայում  փաստացի միակ հայագիտական ամբիոնն ու կենտրոնը 1993 թվականից։ Դասական բանասիրության, քրիստոնեության պատմության և հայագիտության բնագավառներում մասնագիտացումը ձեռք է բերել Բոլոնիայի, Ժնևի և Միլանի համալսարաններում, եղել է երջանկահիշատակ Գաբրիելա Ուլուհոջյանի ուսանողներից մեկը։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան և Միլանի Ամբրոսիանական ակադեմիայի անդամ է, Ֆրանսիական բանասիրության և հնագիտության ակադեմիայի թղթակից անդամ է, 2007 թվականից  նախագահում է Հայագիտության միջազգային ընկերությունը։ Եղել է քրիստոնեական պարականոն գրականության ուսումնասիրման ընկերակցության նախագահը և ընտրվել է Հրանտ Դինք հիմնադրամի ժյուրիի խորհրդի անդամ։ Կազմակերպել  է միջոցառումներ՝ նվիրված հայոց պատմությանը, գրականությանը, մշակույթին և ներկա իրադարձություններին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության խնդրին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել