ՊՆ-ից հերքում են տեղեկությունը, թե պայթուն է տեղի ունեցել նախարարությանը պատկանող հրաձգարանում
20:34 - 20 հուլիսի, 2024

ՊՆ-ից հերքում են տեղեկությունը, թե պայթուն է տեղի ունեցել նախարարությանը պատկանող հրաձգարանում

Պաշտպանության նախարարությունից հերքում են այն տեղեկությունը, թե պայթուն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում.

«Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է», - նշված է հայտարարությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել