ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի հստակեցնում՝ Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին, թե՞ ոչ
 |factor.am|
18:13 - 22 հուլիսի, 2024

ՀՀ ԱԳՆ-ն առայժմ չի հստակեցնում՝ Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին, թե՞ ոչ |factor.am|

factor.am: Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին, այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։  

Factor.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ արդյո՞ք Հայաստանը ստացել է Ադրբեջանի հրավերը, եթե այո՝ հայկական կողմը կմասնակցի՞ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին։ Հարցին ի պատասխան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն արձագանքեց․«Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»։   

Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր`մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP 29-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել