panorama.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի հարավային հարևանության հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որը կզբաղվի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Այդ պաշտոնում նշանակվել է Խավիեր Կոլոմինան, որը նախկինում զբաղեցրել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը։
«Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան և Սահելի տարածաշրջանը կարևոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, Խավիեր Կոլոմինան դաշինքի գործընկերների հետ աշխատելու մեծ փորձ ունի»,-մեջբերում է գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները հայտարարեցին Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում իրենց ազդեցությունն ընդլայնելու մտադրության մասին: Գագաթնաժողովում հայտարարվել է նաև դաշինքի քաղաքական կառուցվածքում այդ նոր պաշտոնի ստեղծման մասին։
comment.count (0)