«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներ Միհրան եւ Եղիշե Մախսուդյանների տունը իրավապահները խուզարկել են ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում (ՔՕ 335-ի 1-ին մաս)։
Այս մասին «Ինֆոքոմ»-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից։
Նրա խոքով՝ եղբայրները տեղափոխվել են ոստիկանության բաժին, սակայն Միհրան Մախսուդյանը այնտեղից ազատ է արձակվել, իսկ Եղիշե Մախսուդյանին ձերբակալելու որոշում է կայացվել նույն հոդվածի կասկածանքով․ «Որոշ ժամանակ անց Եղիշե Մախսուդյանին արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է, նա եւս ազատ է արձակվել։ Նախաքննությունը շարունակվում է»- ասաց Աբրահամյանը։
Լուսանկարում՝ Միհրան Մախսուդյանը
comment.count (0)