civilnet.am: Հուլիսի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3 098 անձ, իսկ քաղաքացիություն ստացել է 1 965-ը։ 104 754 անձ ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Որպեսզի արցախցիները կարողանան օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հուլիսի 15-ի դրությամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 285 ընտանիք է դիմել։ Այդ դիմումներից 29-ը հաստատվել է և 29 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է հունիսի 15-ին։
Մայիսի 29-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում հայտնեց, որ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 96 696 անձ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հաշվառման են կանգնել 83 942-ը, քաղաքացիության համար դիմել է 2 075 անձ, որոնցից 1 437 անձի արդեն իսկ շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Ինչպես տեսնում ենք, բնակարանային ապահովման ծրագրի մեկնարկից հետո դիմողների քանակն ավելացել է 1 023-ով, իսկ քաղաքացիություն ստացողների թիվը՝ 528-ով։
2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։ Այդ պահից սկսած արցախցիներն ունեին երկու ընտրություն՝ կա՛մ մնալ փախստական, կա՛մ ստանալ Հայաստանի քաղաքացիություն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)