Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները
 |azatutyun.am|
09:35 - 26 հուլիսի, 2024

Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Լաոսում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպմանը հետևած հայտարարության մեջ նշել է, որ Չինաստանի իր գործընկերոջ՝ Վան Իի հետ «մանրամասն» քննարկել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) շրջանակներում համագործակցության հարցեր։ Երկուստեք քննարկվել է նաև Եվրասիայում «անվտանգության նոր ճարտարապետության» ներդրման հարցը, ասվում է հայտարարության մեջ՝ առանց այլ մանրամասների:

Վան Ին ասել է, որ Պեկինը «պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ պաշտպանելու Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի կենտրոնացված, բաց և ներառական տարածաշրջանային համագործակցության ճարտարապետությունը»՝ ի դեմս «արտաքին անկարգությունների և խոչընդոտների»:

Հանդիպումը կայացել է Չինաստանում Վան Իի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումից մեկ օր անց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել