Բաքուն բողոք է հղել ՄՕԿ՝ կապված Հայաստանի մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի հետ |azatutyun.am|
15:12 - 28 հուլիսի, 2024

Բաքուն բողոք է հղել ՄՕԿ՝ կապված Հայաստանի մասին ֆրանսիացի հաղորդավարի խոսքերի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն բողոք են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին։

Սրա պատճառը France-2 հեռուստաալիքի հաղորդավարի խոսքերն էին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում երբ Սենայով անցել են հայ մարզիկները, France-2-ի հաղորդավարն ասել է. - «Հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է։

Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը»:

Բաքուն ՄՕԿ-ին հորդորել է վճռական դիրքորոշում ընդունել Օլիմպիական խաղերում սպորտի քաղաքականացման դեմ և հրապարակային հայտարարություն անել։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել