Մանկապարտեզի նախկին տնօրենը պնդում է՝ համայնքապետարանը պահանջել է իր համար ցանկալի անձին աշխատանքի ընդունել, աշխատակազմից հերքում են
 |factor.am|
13:36 - 29 հուլիսի, 2024

Մանկապարտեզի նախկին տնօրենը պնդում է՝ համայնքապետարանը պահանջել է իր համար ցանկալի անձին աշխատանքի ընդունել, աշխատակազմից հերքում են |factor.am|

factor.am: Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրի «Արևիկ» մանկապարտեզում քանի օր է՝ լարված իրավիճակ է։ Մանկապարտեզի նախկին տնօրեն Մարինե Գալստյանը Factor.am-ին ահազանգել է՝ պնդելով, որ իրեն ապօրինի ազատել են աշխատանքից:

Գալստյանը հայտարարում է, որ համայնքապետարանի աշխատակազմն իր հետ լարվել է այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է աշխատանքի ընդունել աշխատակազմի ղեկավարի կողմից առաջարկված անձին։ «Ես իրենց ուզած մարդուն չեմ ընդունել աշխատանքի, որովհետև չէր համապատասխանում չափորոշիչներին: Եթե ես դայակ պետք է ընդունեի, իմ լիազորության ներքո էր, չէ՞, իսկ իրենք ինձ պարտադրում էին, որ մենք հաստիք ենք իջացրել, դու ո՞վ ես, քեզնից ինչ ես ներկայացնում»,- ասում է Գալստյանը:

Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց՝ տնօրենից չի պահանջել որևիցե մեկին աշխատանքի ընդունել` հավելելով՝ մանկապարտեզի նախկին տնօրենի ազատման հիմքը ղեկավարման իրավունքի հավաստագիր չունենալն է եղել:

«Նոր կարգով եթե մինչև 2024 թվականի հունիսի մեկի դրությամբ մանկապարտեզների տնօրենները ղեկավարման իրավունքի հավաստագիր չեն ներկայացնում, պետք է լուծվի նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրենները մինչև մայիսի 29-ը ներառյալ հանձնել են քննությունները և ներկայացրել հավաստագրերը: Մարինե Գալստյանը հունիսի 1-ի դրությամբ չի ուեցել ղեկավարման իրավունքի հավաստագիր, ինչը նույն դրույթի համաձայն աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք է հանդիսացել»,- նշում է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Արևիկ մանկապարտեզի նախկին տնօրենն ընդգծում է՝ հավաստագիր ստանալու համար հուլիսին քննությանը մասնակցել է, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը, իր խոսքով, «համայնքապետարանի կողմից հոգեբանական ճնշումների պատճառով»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել