factor.am: Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ՀՀ-ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Կառավարության հիմնավորման համաձայն՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ։
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
comment.count (0)