Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց Մոլդովայի «Զիմբրուին»։
Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում էր 1-0 հաշվով։ Այս խաղում առաջին գոլի հեղինակը Տենտոն Յենեն է, ով աչքի է ընկել հանդիպման 28-րդ րոպեին։
Երկրորդ խաղակեսում Օայունվան հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն քիչ անց Արթուր Սերոբյանը նորից մեկ գոլի առավելություն պարգևեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Դիմակայության վերջակետը խաղավարտին մոտ դրեց Դուարտեն՝ 3-1։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել 3-0 հաշվով։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց «Զիմբրուին» 6-1 հաշվով և դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որտեղ մեր թիմի մրցակիցը կլինի հունգարական «Պուշկաշ ակադեմիան»։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան «Սլիմա Ուոնդերերս» – «Նոա» խաղն ավարտվեց ոչ–ոքի` 0։0։
Նախորդ խաղում հայկական թիմը հաղթել էր մալթական ակումբին 0։7 հաշվով։ Այսպիսով` ակումբը կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Նոան” առաջին հանդիպումը կունենա հունական ԱԵԿ-ի հետ: