1lurer.am: Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, Գազայի հարցը, Թուրքիայում տեղի ունեցած գերիների փոխանակումը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Նշվում է, որ Ռեջեփ Էրդողանը ասել է՝ Նեթանյահուի վարչակազմն ամեն քայլով ցույց է տալիս, որ չի ցանկանում հրադադար և խաղաղություն, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կադրերը Թուրքիայում և աշխարհում խոր հիասթափություն են առաջացրել, իսկ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը հարված է հասցրել հրադադարի ջանքերին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Իսրայելն անում է ամեն ինչ՝ Գազայի «հրդեհը» ողջ տարածաշրջանում տարածելու համար։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման համար Թուրքիան անում է հնարավորը և շարունակելու է անել։
Ջո Բայդենն էլ, ըստ թուրքական կողմի հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ գերիների փոխանակումն «անխնդիր կերպով իրականացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար»։
comment.count (0)