Բեյրութում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից
 |1lurer.am|
20:25 - 03 օգոստոսի, 2024

Բեյրութում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից |1lurer.am|

1lurer.am: Բեյրութում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից:

«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ցանկանում են լքել Լիբանանը, ամրագրել իրենց հասանելի ցանկացած տոմս, նույնիսկ եթե այդ չվերթը նախընտրելի երթուղով չէ: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք տուն վերադառնալու համար միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանություն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական օգնություն ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք որոշել են չլքել Լիբանանը, դեսպանությունը խորհուրդ է տվել պատրաստել գործողությունների ծրագիր արտակարգ իրավիճակի դեպքում և պատրաստ լինել երկար ժամանակ մնալ թաքստոցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել