Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը
23:03 - 05 օգոստոսի, 2024

Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը

Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք «Փոխգործակցություն–2024» հրամանատարաշտաբային զորավարժությանը։ Այս մասին հայտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Փոխգործակցություն–2024» հրամանատարաշտաբային վարժանքը կանցկացվի սեպտեմբերի 3–15–ն ընկած ժամանակահատվածում:
 
«Հայկական կողմը տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցություն չի նախատեսում»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ–ից տեղեկացնում են նաև, որ առաջիկա զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական գործողությունների նոր մարտավարական հնարքների և փորձի ներդրման հետ կապված խնդիրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել