Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
21:03 - 06 օգոստոսի, 2024

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլո Կինդելայի հետ:

Նա հունահռոմեական ոճում ոսկու համար պայքարի մեջ մնաց՝ հաղթելով մրցակցին 5-3 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կպայքարի Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավիի հետ։

Այն կմեկնարկի վաղը՝ Երևանի ժամանակով 21:15-ից։

Նախորդ փուլում Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, իսկ դրանից առաջ 9-0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել