Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 6-ին, ժամը 17:56-ին ահազանգ է ստացել, որ Զովունի գյուղի 9-րդ փողոցում այրվում է անասնագոմ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի թիվ 91 շենքի մոտակայքում գտնվող երկու շինության տանիքներում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին, մարվել՝ 18:56-ին։ Այրվել են շինությունների տանիքները՝ 150 քմ և 50 քմ:
comment.count (0)