ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատում կառուցվող մետաղաձուլական գործարան։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Մետաղագործական արտադրությունը գործարկվելու է հայ-ամերիկյան «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ ձեռնարկության կողմից։ Գործարանը մասնագիտանալու է սև մետաղների, այդ թվում՝ ամրանների, պողպատե անկյունների, խողովակների արտադրության մեջ։ Այս գերժամանակակից կառույցը խոշոր ներդրում է Հայաստանի արդյունաբերական ենթակառուցվածքում և ակնկալվում է, որ էական ներդրում կունենա երկրի տնտեսության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)