tert.am: ԱՄՆ-ը մտադիր է 3,5 միլիարդ դոլար հատկացնել Իսրայելին՝ զենք ու ռազմական տեխնիկա գնելու համար, հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Այդ գումարը հատկացվում է Իսրայելին 14,1 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու մասին օրինագծի շրջանակում, որը Կոնգրեսն ընդունել է ապրիլին։
Ֆինանսավորումն, ըստ CNN-ի հաղորդած տեղեկատվության, կտրամադրվի այս շաբաթ՝ պայմանավորված Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի, ինչպես նաև Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարների սպանություններից հետո Իրանի կողմից սպասվող պատասխան հարվածով։
comment.count (0)