Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին |armenpress.am|
19:52 - 10 օգոստոսի, 2024

Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին։

Գազայի հատվածում դպրոցի շենքի հրթիռակոծմանը կատարած անդրադարձում արձանագրել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ «Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է գործել՝ հաշվեհարդար տեսնելով Գազայի Դարաջի թաղամասի դպրոցի շենքում ապաստանած ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների հետ: Այս հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է ձախողել կայուն հրադադարի հասնելու վերաբերյալ բանակցությունները: Այդ հանցագործությունների մեղսակից են միջազգային այն դերակատարները, որոնք քայլեր չեն ձեռնարկում Իսրայելին կանգնեցնելու համար»,- նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբային դպրոցի ուղղությամբ, որտեղ առավոտյան աղոթքի էին հավաքվել փախստականները:

Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը պնդում է, որ դպրոցում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել