Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս
 |tert.am|
20:47 - 13 օգոստոսի, 2024

Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս |tert.am|

tert.am: Իրանն առաջիկա ժամերին կարող է պատասխան տալ Իսրայելին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում։

«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է Աբասը:

«Նախ՝ մենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ ենք պատերազմին։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց և երեխաների սպանությանը։

Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ սրացում չի լինի, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,-ասել է Աբասը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել