Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում արմատականների 40 ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին
11:23 - 14 օգոստոսի, 2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում արմատականների 40 ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածի 40 տարբեր ռադիկալ թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Ցամաքային ստորաբաժանումները «օպերատիվ գործողություններ» են իրականացնում Գազայի հատվածի հարավային մասում՝ Խան Յունիս քաղաքի մոտ և Ռաֆահից արևմուտք գտնվող Թել էս-Սուլթանում, որտեղ «վերջին 24 ժամվա ընթացքում զորքերը ոչնչացրել են զինված ահաբեկիչներին և հայտնաբերել մեծ թվով զենքեր»,- շարունակել է մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Գազայի կենտրոնական հատվածում «զորքերը չեզոքացրել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների թիրախները», ինչպես նաև ոչնչացրել են արմատականների «դիպուկահարների և դիտորդական դիրքերը»,-հավելել է գերատեսչությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել