Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմի՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան  
 |tert.am|
14:05 - 15 օգոստոսի, 2024

Բրազիլիայի քաղաքացին ինքն է որոշել խմի՝ կասկածները ցրելու համար. Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է օրեր առաջ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպին:

«Հլը մի հատ պատկերացրեք՝ մաքսային ծառայողը, որը մեր հայրենակիցն է, ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի՞: Մի հատ այդ կադրը պատկերացրեք: Ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել: Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եղել է հետևյալը՝ անձը հավանաբար տեղափոխել է թմրանյութ, մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ անպայման ինքը ենթակա է զննության, զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և այդ ընթացքում քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով, իհարկե, նորմալ ընթացակարգ չէ։ Էլի եմ ասում, որ եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գտնվել, պետք է ենթարկվի պատասխանատվության: Տեսախցիկները ստուգվել են, ամեն ինչը ֆիքսված է: Այս պահին կա քրեական վարույթ, ՔԿ-ն կպարզի բոլոր հանգամանքները» ,- նշեց նա:

Հիշեցնենք, գոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել