Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի
 |civilnet.am|
17:41 - 15 օգոստոսի, 2024

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի |civilnet.am|

civilnet.am: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից, ՍիվիլՆեթին հայտնել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը կփոխվի 15 մլն դրամ գրավի դիմաց։

Դավիթ Տոնոյանը կալանավորվել է 2021-ի սեպտեմբերի 30-ին՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Լուսանկարը՝ Մեդիամաքսի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել