Նեթանյահուի գրասենյակը հայտնել է Գազայի հարցով բանակցությունները մոտ ապագայում վերսկսելու մասին
 |tert.am|
15:33 - 16 օգոստոսի, 2024

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է Գազայի հարցով բանակցությունները մոտ ապագայում վերսկսելու մասին |tert.am|

tert.am: Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման շուրջ բանակցությունները Կատարում կվերսկսվեն մոտ ապագայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները երկարաձգվել են ևս մեկ օրով և կվերսկսվեն մոտ ապագայում»,- ասել է Գենդելմանը։

Նա նաև նշել է, որ Իսրայելի համար պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ցանկացած պատվիրակության ֆիզիկական ներկայությունը բանակցությունների անցկացման համար «վճռորոշ գործոն չէ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել