Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով
18:15 - 19 օգոստոսի, 2024

Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին (ապաշրջափակմանը), հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։  

«Համոզված ենք, որ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է։ Դրանք ներառում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ վերջնականապես և ամբողջությամբ», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նա նշել է ՝ իրենք կողմ են խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ավելացնելով, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը մնում է լիովին արդիական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել