Իսրայելն ընդունել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը |1lurer.am|
22:51 - 19 օգոստոսի, 2024

Իսրայելն ընդունել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ նոր առաջարկը, որը նպատակ ունի նվազեցնել Գազայի հատվածում հրադադարի հարցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ տարաձայնությունները։ Այդ մասին Թել-Ավիվում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ այսօրվա շատ արդյունավետ հանդիպման ժամանակ վերջինս վերահաստատեց, որ Իսրայելն ընդունում է տարաձայնությունների հաղթահարման առաջարկը և աջակցում է դրան։ Այժմ նույնը պետք է անի ՀԱՄԱՍ-ը»,- ասել է Բլինքենը։

Դրանից հետո կողմերը՝ միջնորդների՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի ու Կատարի օգնությամբ, պետք է հավաքվեն՝ վերջնականապես պայմանավորվելու, թե ինչ կերպ պետք է իրագործել այդ համաձայնության դրույթները։

«Բայց հաջորդ կարևոր քայլը պետք է լինի ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը։ Մինչ այժմ կան դժվար հարցեր, որոնք պահանջում են ղեկավարների որոշումները։ Եվ ի վերջո, ամեն ինչ կախված է հենց նրանցից»,- նշել է Բլինքենը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել