Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անկացնում
 |azatutyun.am|
09:38 - 20 օգոստոսի, 2024

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անկացնում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվում։

Հուլիսին Ադրբեջանի զինուժը Ղազախստանում մասնակցել է նաև Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ զորավարժություններին։ "Biplestik-2024" վարժանքներին ներգրավված էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերից շուրջ չորս հազար զինվորական, մինչև 700 միավոր զինտեխնիկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել