factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքվում Սերգեյ Լավորվի հայտարարություններին ի պատասխան տարածած հայտարարությանը։ ՌԴ ԱԳ նախարարը Երևանին մեղադրել էր տարածաշրջանային հաղորդակցսւթյունների ապաշրջափակման համաձայնությունը, իբր, սաբոտաժի ենթարկելու մեջ։
Զախարովայի պնդմամբ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվել, սակայն երկաթուղային հաղորդակցության մեկնարկի շուրջ վերջնական պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել հենց սահմանային հսկողության հարցերում հայկական կողմի անզիջողականության պատճառով։
«Այդուհանդերձ, երկաթուղային հաղորդակցության մեկնարկի շուրջ վերջնական պայմանավորվածություններ հնարավոր չեղավ ձեռք բերել հենց սահմանային հսկողության հարցերում հայկական կողմի անզիջողականության պատճառով։ Երևանը հեռացավ նախապես համաձայնեցված դիրքորոշումներից և սկսեց պնդել, ինչպես իրենք էին ձևակերպել, փոխադարձության սկզբունքը ռուս սահմանապահների առկայության հարցում՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմից»,- հայտարարել է Զախարովան։
Նա հավելել է, թե իրենց համար անհասկանալի է Հայաստանի պահանջը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության տեքստը։
«Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են պայմանավորվել ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման շուրջ։ Բացի այդ, Երևանը որևէ պարտավորություն չի ստանձնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհային երթուղու գործարկման ժամկետների հետ կապված։ Այնուհետև Հայաստանի իշխանությունները հետևեցին իրենց նոր արևմտյան ընկերների խորհրդին և, փաստացի, սառեցրեցին համատեղ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով, թե ՌԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններին։
comment.count (0)