Լեհաստանի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա |hetq.am|
19:43 - 24 օգոստոսի, 2024

Լեհաստանի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա |hetq.am|

hetq.am: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին: Այդ մասին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակը։

«Սկսվել է Նախագահ Անջեյ Դուդայի այցն Ուկրաինա։ Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձին Լեհաստանի Հանրապետության նախագահը կմասնակցի տոնական միջոցառումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լեհաստանի առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ Դուդան արդեն երկու անգամ մասնակցել է Ուկրաինայի անկախության օրվա միջոցառումներին՝ 2016 և 2021 թվականներին:

Ուկրաինան անկախության օրը նշում է օգոստոսի 24-ին: 1991 թվականի այս օրը Ուկրաինական ԽՍՀ-ի այն ժամանակվա Գերագույն խորհրդի պատգամավորներն ընդունեցին «Ուկրաինայի անկախության հռչակման ակտը»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել