Բաքուն «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ քվեարկողներին
 |tert.am|
10:55 - 25 օգոստոսի, 2024

Բաքուն «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության դեմ քվեարկողներին |tert.am|

tert.am: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները, այդ թվում՝ վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներառված են «անցանկալի անձանց» ցուցակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Եթե այդ անձինք Ադրբեջան ժամանեն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումից առաջ, նրանց թույլ չեն տա մուտք գործել երկիր»,- ասել է նա՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։

Ֆրանկ Շվաբեն ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատգամավորական խմբի վտարման նախաձեռնության հեղինակներից է: Ըստ ադրբեջանական APA-ի՝ նա օրերս հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ԵԽ-ին անդամակցությամբ, Բաքվին մեղադրել է խորհրդի կողմից առաջ քաշված արժեքներն անտեսելու մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել