factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել դատավոր Մակար Կիրակոսյանին նշանակել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։
Նշենք, որ Կիրակոսյանը օրեր առաջ է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել Տավուշի մարզի դատարան։ ԲԴԽ մեկ այլ որոշմամբ էլ Լոռու մարզի դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու համար կառաջարկվի դատավոր Մուշեղ Հարությունյանի թեկնածությունը։
comment.count (0)