Պավել Դուրովի եղբոր նկատմամբ նույնպես Ֆրանսիայում հետախուզում է հայտարարվել
 |factor.am|
17:29 - 28 օգոստոսի, 2024

Պավել Դուրովի եղբոր նկատմամբ նույնպես Ֆրանսիայում հետախուզում է հայտարարվել |factor.am|

factor.am: Ֆրանսիայում հետախուզում է հայտարարվել նաև Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի եղբոր՝ Նիկոլայ Դուրովի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով դատական փաստաթղթին։

Նշվում է, որ Պավել և Նիկոլայ Դուրվների ձերբակալության օրդերներ են տրվել մարտի 25-ին՝ կազմակերպված խմբի կազմում անչափահասների պոռնոգրաֆիկ նկարներ պահելու, տարածելու կամ հասանելիություն ապահովելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո՝ օգոստոի 24-ին։ Նա մեղադրվում է 12 հոդվածով հանցագործության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել