news.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի միաձայն քվեարկել է Լիբանանում երկարաժամկետ խաղաղապահ առաքելությունը ևս մեկ տարով երկարաձգելու օգտին, հայտնում է Reuters-ը։
1978 թվականին ձևավորված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը Լիբանանում (UNIFIL) պարեկություն են իրականացնում Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանին: Գործողության մանդատը թարմացվում է ամեն տարի, և դրա գործող թույլտվության ժամկետը լրացել է շաբաթ օրը:
Քվեարկությունն անցկացվել է իսրայելա-լիբանանյան սահմանին «Հըզբոլլահ»-ի և իսրայելական զինվորականների միջև ինտենսիվ մարտերից մի քանի օր անց:
comment.count (0)